Ալեն Սիմոնյանը և Լին Թրեյսին քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգային թեմաներ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Հանդիպմանը շոշափվել են հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգային թեմաներ: Զրույցի ընթացքում նախանշվել են նաև ընթացիկ տարում իրականացվելիք համագործակցության ուղիները:
Մտքեր են փոխանակվել որոշ բնագավառներին առնչվող օրենսդրական բարեփոխումների շուրջ:
Կարծիքներ