Ինչպես կարելի է գլխի չընկնել, որ գործակալների շրջանակը փորձում է վերջ տալ ՀՀ անկախությանն ու պետականությանը. Կոնջորյան

Ինչպես կարելի է գլխի չընկնել, որ գործակալների շրջանակը փորձում է վերջ տալ ՀՀ անկախությանն ու պետականությանը. Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքում գրառում է արել, որում նշված է.

«Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը

Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի խմբակցության ղեկավարը սպառնում է, որ արյուն կթափեն, հետո ասում, որ սպասում են` կանչը երբ կհնչի:

 

Սեպտեմբերի 19-ին հնչում է կանչը` ադրբեջանական թնդանոթների համազարկով: Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա:

 

Սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվում հրադադարի համաձայնություն, որի ակտիվ մասնակիցներից մեկը Լեռնային Ղարաբաղի դաշնակցական ԱԺ նախագահն է: Համաձայնությանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցում:

 

Ստեփանակերտում մարդկանց հավաքում են օդանավակայանում՝ նախապես խոստանալով, որ գնալու են Հայաստան, իսկ հետո ասում, որ Հայաստանը չի թողնում, որ իրենք լքեն Ղարաբաղը: Մարդկանց բազմությանը նկարում են և տարածում՝ մեղադրելով ՀՀ իշխանություններին: Փորձում են հրեշացնել ՀՀ իշխանությանը, որի վրա արդեն պետք է հարձակվեն Երևանում: Ստեղծում են հարձակման լեգիտիմություն:

 

Կանչը հնչելուն պես Երևանում դաշնակները, Քոչարյան-Սարգսյան & Co-ն դուրս է գալիս փողոց` մեղադրելով Հայաստանի իշխանությանը Ղարաբաղը հանձնելու և մարդկանց Հայաստան մուտքը թույլ չտալու համար: Օգտագործում են մարդկանց էմոցիաները և հեղաշրջման կոչեր անում:

 

Մարգարիտա Սիմոնյանը և Վլադիմիր Սոլովյովը կոչ են անում հայ բնակչությանը միանալ ընդդիմության ցույցերին, իսկ ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը երեկ հայտարարում է, որ Ռուսաստանը կվերացնի Հայաստանը և այն կդարձնի Ռուսաստանի գուբերնիա:

 

Այսքանից հետո բացատրեք, թե ինչպես կարելի է գլխի չընկնել, որ գործակալների այս շրջանակը փորձում է վերջ տալ ՀՀ անկախությանն ու պետականությանը:

 

Հայաստանը մնալու է կանգո՛ւն:

 

Վստա՛հ եղեք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում