Թալիբները գրավել են աֆղանական բանտերից մեկը և ազատ արձակել կալանավորներին
«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ գրավել է Աֆղանստանի հյուսիսային Ջաուզջան նահանգի բանտերից մեկն ու ազատ արձակել բոլոր կալանավորներին:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, սոցցանցերում տարածված տեսանյութերը պատկերում են, թե ինչպես են հարյուրավոր կալանավորներ հեռանում բանտից ապստամբների հարձակումից հետո:
Թալիբները վերահսկողություն են սահմանել Շիբերղան քաղաքում, որը նահանգային երկրորդ մայրաքաղաքն է, որ հայտնվում է գրոհայինների տիրապետության տակ: Այս քաղաքը եղել է երկրի նախկին փոխնախագահահ Աբդուլ Ռաշիդ Դոսթումի նստավայրը: Վերջինիս աջակիցները տարիներ շարունակ ղեկավարել են պայքարը թալիբների դեմ:
Թալիբներն ակտիվորեն առաջխաղացումներ են գրանցում տարբեր շրջաններում՝ վերահսկողություն սահմանելով քաղաքներում: Նախորդ նահանգային մայրաքաղաքը, որտեղ հաստատվել են արմատական շարժման գրոհայինները, Նիմրոզ նահանգի Զարանջ քաղաքն է, որը գրավվել է ուրբաթ:
Կարծիքներ