ԵՄ-ն արդեն 6 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային՝ սիրիացի փախստականներին աջակցելու համար
Եվրամիությունն արդեն 6 միլիարդ եվրո է հատկացրել Թուրքիային՝ այդ երկրում Սիրիայից 4 միլիոն փախստականներին աջակցելու համար, որից 4 միլիարդ եվրոն արդեն ծախսվել է: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում:
«ԵՄ-ն արդեն հատկացրել է [Թուրքիային] 6 միլիարդ եվրո՝ փախստականներին աջակցելու պայմանագրերի համար, որից 4 միլիարդ եվրոն արդեն ծախսվել է, մնացած նախագծերը դեռ շարունակվում են», – ասել է նա:
Ֆոն դեր Լայենը շեշտել է, որ ԵՄ-ը մտադիր չէ դրանով սահմանափակվել և կշարունակի միջոցներ հատկացնել Անկարային՝ սիրիացի միգրանտների նվազագույն կարիքները հոգալու համար: «Մենք ունենք նաև ժամանակավոր ֆինանսական լուծումներ մինչև 2021 թվականի ավարտը», – ասել է նա: «Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է շարունակել աշխատել այս ուղղությամբ մի պարզ պատճառով. Թուրքիան ընդունել է 3,6 միլիոն սիրիացի փախստականի, իսկ ԵՄ-ն ամենաշատն է տրամադրում զգալի օգնություն նրանց աջակցելու համար, լինի դա երեխաների դպրոցական կրթության ապահովման, թե առողջապահության ոլորտում: Անկասկած, Թուրքիան կրում է ծախսերի առյուծի բաժինը, բայց մենք կարծում ենք, որ պետք է աջակցենք այդ մարդասիրական առաջադրանքին», – եզրափակել է ֆոն դեր Լայենը:
Կարծիքներ