Ադրբեջանի ԶՈՒ-ն Տրետուքի և Սոթքի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տրետուքի և Սոթքի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Հայկական կողմում տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում