Վրաստանում հնդկական շտամի տարածումը 15-20 տոկոսի սահմաններում է․ Գամկրելիձե

Վրաստանում հնդկական շտամի տարածումը 15-20 տոկոսի սահմաններում է․ Գամկրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ,  կորոնավիրուսի այսպես կոչված հնդկական շտամը շատ երկրներում աստիճանաբար փոխարինում է բրիտանական շտամին: Հաղորդում է 1tv.ge-ն։

Ըստ նրա՝ հնդկական շտամի տարածումը երկրով մեկ 15-20 տոկոսի սահմաններում է:

««Դելտա»-ի շտամը աստիճանաբար փոխարինում է բրիտանական շտամին շատ երկրներում, այդ թվում՝ եվրոպական երկրներում: Անցյալ շաբաթ մեր լաբորատորիայում հաստատվեց հնդկական շտամի ևս 25 դեպք, այսինքն՝ մենք գտնվում ենք այս շտամի տարածման 15-20 տոկոսի սահմաններում»,- հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում