Եվրո 2024. Ավստրիան 3:1 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին

Եվրո 2024. Ավստրիան 3:1 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին

Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Լեհաստանի և Ավստրիայի հավաքականները։ 

Առաջին խաղակեսի 9-րդ րոպեին Ավստրիայի հավաքականից Գերնոտ Տրաուները խփեց առաջին գոլը, սակայն 30-րդ րոպեին լեհ ֆուտբոլիստ Կշիշտոֆ Պյոնտեկը խփեց պատասխան գոլը։ 

Երկրորդ խաղակեսում Քրիստոֆ Բաումգարտների գոլի շնորհիվ Ավստրիան առաջ անցավ հաշվի մեջ, իսկ 78-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Ավստրիայի 3-րդ գոլը խփեց Մարկո Արնաուտովիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում