Գագիկ Ջհանգիրյանը և Իրանի դեսպանը քննարկել ենդատաիրավական ոլորտում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը դեսպանի միջոցով Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն դատական մարմնի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ համագործակցության և փոխօգնության հուշագիր ստորագրելու նպատակով:
Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հուշագրի ստորագրումը կարևորելով՝ խոստացել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում կազմակերպել այցը:
Հանդիպման ավարտին ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ու դեսպան Զոհուրին հույս են հայտնել, որ կհաջողվի համագործակցությունը կյանքի կոչել։
Կարծիքներ