Վրաստանի կառավարության վարչակազմի նոր ղեկավար Է դարձել Լեհաստանում հանրապետության դեսպանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Լեհաստանում երկրի դեսպան Իլյա Դարչիաշվիլիին նշանակել Է կառավարության վարչակազմի ղեկավար: Մարտի 10-ին այդ մասին հայտնել են հանրապետության նախարարների կաբնետի մամուլի ծառայությունում:
«Կառավարության վարչակազմը կղեկավարի Իլյա Դարչիաշվիլին: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմի նոր ղեկավաին նշանակել Է այսօր: Վարչապետը հաջողություններ Է մաղթել վարչակազմի նոր ղեկավարին»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Դարչիաշվիլին մինչեւ կառավարության վարչակազմի ղեկավար նշանակվելը 2017 թվականից եղել Է Լեհաստանում Վրաստանի արտակարգ եւ լազոր դեսպանը:
Նա տարբեր ժամանակներում նաեւ զբաղեցրել Է տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի առաջին փոխնխարարի, Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնները: Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը թափուր Է դարձել այն բանից հետո, երբ դրա նախկին ղեկավար Կախաբեր Կեմոկլիձեն վարչապետ Գեորգի Գախարիայից անմիջապես հետո հեռացել Է պաշտոնից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ