Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության, շորթման, արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ֆիզիկական ներգործության, սպանության փորձին դրդելու, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու, ինքնավնասման, ընտանեկան բռնության, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, ֆիզիկական ներգործության, թմրանյութի իրացման, սպանության սպառնալիքի ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ