Շնորհակալություն եմ հայտնում Ոստիկանությանը՝ սադրանքներին չտրվելու համար. Հայկ Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շնորհակալություն է հայտնել Ոստիկանությանը՝ պրոֆեսիոնալ կերպով հասարակական կարգը պահպանելու և սադրանքներին չտրվելու համար։
«Սիրելի՛ ոստիկաններ, ժողովուրդը ձեզ կողքին է։
Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին՝ բարձր քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու և զսպվածության համար։ Սիրելի՛ օրինապաշտ քաղաքացիներ, Ոստիկանությունը ձեր կողքին է։
Հայաստանում ժողովրդավարությունը անշրջելի է, ժողովրդի իշխանությունը անբեկանելի է, ժողովրդի կամքը անսասան է»,- Ֆեյսբուքում գրել է նա։
Կարծիքներ