Եվրոպացի դիվանագետները հայտարարում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին փուլում առաջընթացի մասին
Եվրոպացի դիվանագետները հայտարարում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին փուլում առաջընթացի մասին, հայտնում է AP-ն:
ԵՄ ներկայացուցիչ Էնրիկե Մորան հայտնել է, որ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները կվերադառնան տուն, որպեսզի իրենց կառավարություններին տեղեկացնեն բանակցությունների ընթացքի մասին, իսկ այնուհետեւ հաջորդ շաբաթ կրկին կհանդիպեն Ավստրիայի մայրաքաղաքում:
«Վստահ եմ, որ հաջորդ փուլում մենք վերջապես գործարք կնքենք»,- ասել է Մորան: «Կան մի քանի քաղաքական հարցեր եւ կան մի շարք տեխնիկական հարցեր, եւս բավականին բարդ»,- հավելել է նա: «Բայց ես կարող եմ ասել, որ դրանք ավելի քիչ են, քան մեկ շաբաթ առաջ»:
Այլ եվրոպացի դիվանագետներ, որոնք չեն ցանկացել իրենց անունը հրապարակել, Վիեննայի բանակցությունները բնութագրել են որպես «բուռն եւ արդյունավետ», բայց նախազգուշացրել են, որ դրանք ավելի կբարդանան, քանի որ պատվիրակները ավելի բարդ խնդիրներ պետք է լուծեն:
Կարծիքներ