ԱՄՆ-ը գաղտնի հավանություն է տվել Ուկրաինային հավելյալ 200 մլն դոլարի ռազմական օգնությանը․ CNN

ԱՄՆ-ը գաղտնի հավանություն է տվել Ուկրաինային հավելյալ 200 մլն դոլարի ռազմական օգնությանը․ CNN

ԱՄՆ-ը 2021 թվականի դեկտեմբերի վերջին գաղտնի հավանություն է տվել Ուկրաինային 200 մլն դոլարի հավելյալ ռազմական օգնության տրամադրմանը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։

Վաշինգտոնը մտադիր է մատակարարել հրաձգային զենք, զինամթերք, բժշկական սարքավորումներ, ռադիոտեղորոշիչ հսկողության սարքեր։

Մատակարարումները դեռևս չեն սկսվել։ ԱՄՆ կոնգրեսը հավելյալ օգնության հատկացման մասին ծանուցվել է հունվարի սկզբին։

Դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց 2022 ֆինանսական տարվա՝ 770 մլրդ դոլար ընդհանուր ծավալով պաշտպանական բյուջեն, որով նախատեսվում է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության հատկացում։

Վաշինգտոնը 2014 թվականից Ուկրաինայի զինված ուժերին հատկացրել է 2․5 մլրդ դոլարի աջակցություն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում