ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին:

Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում