Կրեմլը դրական է գնահատել ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի նախաձեռնությունը

Կրեմլը դրական է գնահատել ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի նախաձեռնությունը

Կրեմլը դրական է գնահատում ԵՄ-ՌԴ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությունը: Այդ երկխոսությունն անհրաժեշտ է ինչպես Մոսկվային, այնպես էլ Բրյուսելին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է РИА Новости-ն:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը ցանկանում են, որ Եվրամիությունը դիտարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գագաթնաժողովին հրավիրելու հարցը:

Պեսկովը հայտարարել է, որ նախաձեռնությունը դրական է գնահատվել, և Վլադիմիր Պուտինը Մոսկվա-Բրյուսել երկխոսության ու շփումների մեխանիզմի վերստեղծման կողմնակիցն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում