Ջրհեղեղի պատճառով Նոր Զելանդիայում տարհանվել են հարյուրավոր մարդիկ
Նոր Զելանդիայի Քենթերբերիում խիստ ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Հարյուրավոր մարդկանց տարհանելիս գործարկվել են նաև ուղղաթիռներ: Այդ մասին հայտնում է Sky News-ը:
Նշվում է, որ վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաուժեղ անձրևներն են տեղացել տարածաշրջանում:
Գետերում ջրի մակարդակը բարձրացել է, երեք կամուրջ է ավերվել: Իշխանությունները ստիպված են եղել փակել 19 ճանապարհ, դպրոցներ և գրասենյակներ:
Կարծիքներ