5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում
Հունիսի 25-ի վաղ առավոտյան 5,1 մագնիտուդով եկրաշարժ Է արձանագրվել Քաբուլում եւ Աֆղանստանի մի շարք այլ քաղաքներում: Այդ մասին հայտնել Է Իարնի IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի Բնական պաշարների պետական կոմիտեն:
Աֆղանստանի Տարերային աղետների հետեւանքների վերացման ծառայությունն իր հերթին հայտնել Է, որ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է երկրի հյուսիս - արեւելքի Հինդուքուշի լեռնային համակարգում, իսկ օջախն ընկած Է եղել 18,6 կիլոմետր խորության վրա: Բացի մայրաքաղաքից, սեյսմիկ ցնցումներ են զգացվել Չարիքար քաղաքում՝ Փարվանի նահանգի վարչական կենտրոնում, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքներում:
Տուժաների եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ