Իռլանդիայի հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում. Նիկոլ Փաշինյան

Իռլանդիայի հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:

Իռլանդիայի հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում, և մեր Կառավարությունը հաստատակամ է շարունակելու դրանց ընդլայնումն ու զարգացումը:

Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված երկկողմ և բազմակողմ փոխգործակցության հետևողական խորացումը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում, բխում է Հայաստանի և Իռլանդիայի շահերից՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Լիահույս եմ, որ առաջիկայում Հայաստան-Իռլանդիա երկկողմ օրակարգը հեռանկարային ծրագրերով առաջ մղելու համար կունենանք նոր հնարավորություններ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում