Սանկտ Պետերբուրգում հաջակցություն Նավալնու ցույցերի ժամանակ զանգվածային ձերբակալություններ են սկսվել
Սանկտ Պետերբուրգում հաջակցություն Նավալնու ցույցերի ժամանակ զանգվածային ձերբակալություններ են սկսվել ՕՄՕՆ-ի եւ «Ռոսգվարդիա»-ի կողմից:
Կոմերսանտի հաշվարկներով՝ այս պահին միջոցառումներին մասնակցում է մոտ 5 հազար մարդ, նրանց մի մասը գտնվում է Իսահակի տաճարի մոտ, ամբոխը շարժվում է դպի Նեւսկի պողոտա:
Իրավապահները մարդկանց դուրս են բերում ամբոխի միջից: Ակցիայի դուրս եկած մասնակիցները բղավում են. «Պուտին՝ գող», «Ամոթ»:
Պետերբուրգում Սահմանադրական դատարանի դիմաց ՕՄՕՆ-ի ուժերի ուղղությամբ ձնագնդի են նետում:
Կարծիքներ