Հրդեհ Վանաձոր քաղաքում

Նոյեմբերի 29-ին, ժամը 17։38-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում այրվում է չբնակեցված տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին, մարվել՝ 20։33-ին: Այրվել է տնակը՝ մոտ 63 քմ։
Կարծիքներ