Թեհրանը դեմ է Վիեննայի բանակցությունների արհեստական ժամկետներին
![Թեհրանը դեմ է Վիեննայի բանակցությունների արհեստական ժամկետներին](https://freenews.am/uploads/images/image_750x_61cc39e850d2b.jpg)
Իրանի պատվիրակությունը կմնա Վիեննայում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի համաձայնության հասնել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Ավստրիայի մայրաքաղաքում Թեհրանի պատվիրակության աղբյուրը։
«Մենք չենք դառնա արհեստական ժամկետների պատանդ, որոնք փորձում են պարտադրել արևմտյան գործընկերները»,- ասել է իրանցի էմիսարը։ Նրա խոսքերով՝ «փետրվար ամսվա ընտրությունը՝ որպես գործարքի կնքման վերջնաժամկետ, իրանցի բանակցողների վրա ճնշում գործադրելու հերթական փորձն է»։
Mehr գործակալությունն իր հերթին ընդգծել է, որ գնդակն այժմ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմն է։
«Իրանը չի շտապում և որևէ արտառոց իրավիճակ չի տեսնում 8-րդ փուլը Վիեննայում անցկացնելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Mehr-ը պնդում է, որ «Ֆրանսիան հրահրում է Թեհրանի դեմ, որը Վիեննայում բարձրաձայնում է Իսրայելի դիրքորոշումը»։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագետներին, հայտնել էր, որ կողմերը միջուկային գործարքը փրկելու համար ունեն «մի քանի շաբաթ, բայց ոչ ամիս»։ Դիվանագետները հայտարարեցին տեխնիկական առաջընթացի մասին, բայց միևնույն ժամանակ մատնանշեցին խիտ գրաֆիկով հետագա աշխատանքի կարևորությունը։
Երկուշաբթի օրը Վիեննայում Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում սկսվել է խորհրդակցությունների ութերորդ փուլը։ Առանձին-առանձին խորհրդակցություններ են անցկացվում ամերիկացի էմիսարների հետ՝ առանց Իրանի մասնակցության՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հավանական վերադարձը բազմակողմ համաձայնագրին: Դեկտեմբերի 17-ին ավարտված նախորդ փուլի արդյունքներով կողմերը պայմանավորվել են, թե ինչպես պետք է շարունակել աշխատանքը ՀԳՀԾ-ի իրականացման ուղղությամբ՝ դրա ի սկզբանե համաձայնեցված շրջանակներում:
Կարծիքներ