Ճգնաժամն ունի շատ կարեւոր դրական կողմ՝ ցույց է տալիս պետական տարբեր ինստիտուտների կենսունակությունը. Պատգամավոր
Ճգնաժամը այնուամենայնիվ ունի շատ կարեւոր դրական կողմ։ Այն ցայտուն կերպով ցույց է տալիս պետական տարբեր ինստիտուտների կենսունակությունը։ Հայաստանի Հանրապետության նախագահի՝ որպես վերկուսակցական ինստիտուտ մարմնավորող անձի ներդրումը ճգնաժամի այս օրերին գերագնահատել հնարավոր չէ։ Որպես ՀՀ քաղաքացի հպարտ եմ եւ շնորհակալ պարոն Նախագահ։ Հեռու չէ ժամանակը, որ պետք է հպարտանանք մեր բոլոր պետական ինստիտուտներով, այդ թվում՝ Սահմանադրական դատարանով, դատավորներով, կուսակցություններով, համայնքների ղեկավարներով, ոստիկաններով, պետական ծառայողներով, այնպես ինչպես հպարտ ենք մեր բժիշկներով եւ զինվորներով։
#ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր
Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի գրառումը
Կարծիքներ