Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ավանդական աղոթքով դիմել է հավատացյալներին՝ վիրահատությունից հետո առաջին անգամ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ավանդական աղոթքով  դիմել է հավատացյալներին՝ վիրահատությունից հետո առաջին անգամ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիմել է հավատացյալներին կիրակի կեսօրին ավանդական աղոթքով Վատիկանից՝ վիրահատությունից հետո առաջին անգամ:

Հանրությունը Ֆրանցիսկոսին դիմավորել է խանդավառությամբ՝ թափահարելով ազգային դրոշները: Հռոմի Պապը լավ առողջական վիճակում է ներկայացել նրանց առջեւ: Նա ժպտացել է՝ դիմելով նրանց. «Սիրելի քույրեր եւ եղբայրներ, բարի օր»: Վերջին շաբաթվա ընթացքում հովվապետի ձայնը նկատելի ամրացել էր:

Ուղիղ մեկ շաբաթ առաջ Ֆրանցիսկոսը օրհնության խոսքեր է ասել կաթոլիկ հիվանդանոցի պատշգամբից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում