Այսօրվա ԱԺ նիստի օրակարգում է նաև Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը

Այսօրվա ԱԺ նիստի օրակարգում է նաև Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը

Այս պահին Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում հանդիպում է պատգամավորների հետ: Վարչապետը պատասխանում է նիստերի դահլիճում գտնվող պատգամավորների հարցերին: Հանդիպման մասին լուրին խորհրդարանական ընդդիմությունը կտրուկ պատասխանեց՝ կներկայանան բացառապես մեկ օրակարգով, եթե քննարկվի վարչապետի անցնցում հրաժարականը: Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստացավ ԱԺ նախագահի տեղակալ, այժմ նախագահի պաշտոնակատար Լենա Նազաարյանի գրությունն այն մասին, որ ժամը 16:00-ին ԱԺ խորհրդի նիստում կքննարկվի Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը: Նշենք, որ Խորհրդի նիստին ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի պետք է ներկա լինեն ԱԺ նախագահը, տեղակալները, խմբակցությունների մեկական ներկայացուցիչ և ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում