Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ծրագրերին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Bloomberg-ի հրապարակումը Ռուսաստանի Դաշնության դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ծրագրերի վերաբերյալ:
«Մենք մանրամասնորեն արձանագրում ենք այդպիսի հաղորդագրությունները: Մինչ այժմ դրանք ոչ այլ ինչ են, քան լրատվամիջոցների հաղորդագրություններ: Մենք հասկանում ենք, որ Վաշինգտոնի մեխանիզմներից ելնելով՝ կա պատժամիջոցների երկրորդ մասը: Դրանք բխում են Ռուսաստանի դեմ անհիմն մեղադրանքից: Դա հաստատող իրական տվյալներ չկան: Ռուսաստանը ոչնչացրեց ամեն ինչ, ծրագրերը փակվեցին՝ համաձայն Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի»,- ասել է Պեսկովը:
Նա նաև շեշտել է, որ պատասխան պատժամիջոցների մասին հիպոթետիկորեն խոսելն անտեղի է:
Կարծիքներ