ԲԴԽ անդամներն ու խորհրդի նախագահի պաշտոնակատարը հանդիպել են արդարադատության նախարարի հետ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին:
Կողմերը քննարկել են «ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» արմատական փոփոխության անհրաժեշտության, արխիվների թվայնացման, դատարանների շենքային պայմանների բարելավման, դատավորների սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման, դատավորների թոշակների խնդրի լուծման վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ խնդիրներին առարկայական լուծումներ տալու նպատակով:
Կարծիքներ