Հանձնաժողովն ընդունեց ՄԻՊ պաշտոնում առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը
![Հանձնաժողովն ընդունեց ՄԻՊ պաշտոնում առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը](https://freenews.am/uploads/images/image_750x_61bc52b900719.jpg)
Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը:
Մարդու իրավունքների պաշտպանին հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
Ավելի վաղ, Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը: Հանձնաժողովի նիստում Քրիստինե Գրիգորյանին ներկայացրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Բնութագրելով Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը՝ նա նշեց, որ Գրիգորյանն ունի գրեթե 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում:
Կարծիքներ