Լեհաստանը կլուծարի Կարգապահական պալատը` ԵՄ պահանջների բավարարման համար

Լեհաստանը վերջ կդնի դատավորների համար կարգապահական համակարգին, որը, ըստ ԵՄ բարձրագույն դատարանի, խախտում է ԵՄ օրենսդրությունը, հայտարարել է Լեհաստանում իշխող կուսակցության ղեկավարը, հայտնում է Reuters-ը:
Եվրոպական հանձնաժողովը Լեհաստանից պահանջել է մինչեւ օգոստոսի 16-ը լուծարել Կարգապահական պալատը, որը, ԵՄ-ի կարծիքով, օգտագործվում է դատավորների վրա ճնշում գործադրելու կամ դատարանների վճիռների նկատմամբ քաղաքական վերահսկողություն իրականացնելու համար:
Իրավաբանական որոշ փորձագետներ ասում են, որ Կարգապահական պալատի լուծարումը բավարար չի լինի ԵՄ բարձրագույն դատարանի համար:
Լեհաստանի Գերագույն դատարանի ղեկավարը հինգշաբթի մասամբ սառեցրել է Կարգապահական պալատը՝ հայտարարելով, որ նոր գործեր այնտեղ չեն ընդունվի՝ մինչեւ օրենսդրական փոփոխությունների կատարումը կամ մինչեւ Եվրամիության դատարանի կողմից այդ հարցով վերջնական դատավճիռ կայացնելը:
Կարծիքներ