Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 13-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝  200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ մոտ 1200 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ մոտ 3000 քմ,

Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ մոտ 300 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ, 2000 քմ,

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում՝ մոտ 2․5 հա,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 5 հա, 

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 7000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում