Կինը պատուհանից դուրս է նետել շանը, որը կերել էր 5000 ռուբլիանոց թղթադրամը
Կալինինգրադում քրեական գործ է հարուցվել մի կնոջ դեմ, որը հինգերորդ հարկի պատուհանից նետել է շանը, որը կերել է հինգ հազար ռուբլիանոց թղթադրամը:
Շունը տեղում սատկել է: Ոստիկանությունը պարզել է, որ շունը պատկանել է կասկածյալի քրոջը, բայց չի ապրել տիրուհու հետ, քանի որ նա ապրում է վարձով բնակարանում, և նրան թույլ չեն տվել պահել շանը:
Միջադեպի օրը կասկածյալը հայտնաբերել է, որ շունը կերել է թղթադրամը և, չկարողանալով զսպել բարկությունը, կենդանուն դուրս է նետել պատուհանից:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հոդվածով: Նրան սպառնում է տուգանք, հարկադիր կամ ուղղիչ աշխատանք կամ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով:
Կարծիքներ