Թումանյան փողոցում էլեկտրալարերը անցկացվում են գետնի տակ
Ավարտվել են Տիգրան Մեծ պողոտայի լեդավորման աշխատանքները՝ Արցախից Խորենացի հատվածը. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ Արցախից դեպի հրապարակ հատվածը գտնվում է 28 փողոցների ծրագրում։
«Երքաղլույս»-ից վստահեցրեցին՝ վերը նշված հատվածը կիրականացվի այս տարվա ընթացքում։
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է Թումանյան փողոցի լարերը գետնի տակ անցկացնելու գործընթացը։ Քաղաքապետին հայտնեցին, որ գործընթացը շարունակվում է. «Վարդակների հեռացման աշխատանքները շարունակվում են, այդ թվում՝ Խորենացի և Վարդանանց փողոցներում։ Ընթացքի մեջ են»։
Կարծիքներ