Հայաստանում մայիսին արձանագրվել է աննախադեպ աշխատատեղերի ծավալ. աճել է նաև միջին աշխատավարձը

Հայաստանում մայիսին արձանագրվել է աննախադեպ աշխատատեղերի ծավալ. աճել է նաև միջին աշխատավարձը

Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել: Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան - Գերազանցելու մասով է կրկնել, պարոն վարչապետ: Այս ցուցանիշն ավելի է 2020, 2019 և 2018 թվականների համադրելի տվյալներից. մասնավորապես, 2020 թվականի մայիս ամսվա տվյալներից ավելի է 37000-ով, 2019 թվականի համեմատ՝ 34000-ով և 2018 թվականի համեմատ՝ 87000-ով: Աճել է նաև հայտարարագրված բոլոր աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134.7 մլրդ դրամ և 19մլրդ, 22մլրդ և 38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 և 2018 թվականների ցուցանիշները: Շնորհակալություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում