Թիկնիզյանը 100-րդ հանդիպումն է անցկացրել ՌՊԼ-ում
ՌՊԼ-ի 24-րդ տուրի շրջանակում Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։ Հայտնում է Armsport.am-ը։
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը՝ փոխարինման դուրս գալով 75-րդ րոպեին։
Այս խաղը Թիկնիզյանի համար 100-րդ հանդիպումն էր ՌՊԼ-ում։
Ռուսաստանի առաջնությունում անցկացրած 100 հանդիպումներում հայ ֆուտբոլիստը դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Կարծիքներ