Հնդկաստանում հեղեղումների հետևանքով բանտի պատերից մեկը փլուզվել է
Հնդկաստանում հեղեղումների հետևանքով բանտի պատերից մեկի փլուզումը պատճառ է դարձել առնվազն 22 բանտարկյալի վիրավորվելու համար․- գրում է ՏԱՍՍ-ը:
Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են: Ընդ որում, նրանցից մեկի վիճակը ծանր է:
Բանտում իրենց պատիժն է կրում 255 բանտարկյալ:
Հնդկաստանում սկսվել է մուսսոնային անձրևների սեզոնը, ինչի հետևանքով երկրի տարբեր շրջաններից տեղեկություններ են ստացվում հեղեղումների ու դրանց հետ կապված դժբախտ պատահարների մասին:
Նախորդ երկու շաբաթվա ընթացքում, տարբեր գնահատականներով, Հնդկաստանում մահացել է առնվազն 300 մարդ:
Կարծիքներ