Կիևն արձագանքել է Զելենսկու հետ հանդիպման մասին Պուտինի հայտարարությանը

Կիևն արձագանքել է Զելենսկու հետ հանդիպման մասին Պուտինի հայտարարությանը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման մասին հայտարարությանը: Ըստ Պոդոլյակի՝ Պուտինի հայտարարությունից հետո նրանց անմիջական շփումն էլ ավելի կարևոր է դարձել՝ հայտնում է ТАСС-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Զելենսկու հետ հանդիպումն անիմաստ է համարում, քանի որ Ուկրիանայի նախագահը հարց չի լուծում, նա երկիրը հանձնել է Արևմուտքի լիակատար վերահսկողությանը:

Միաժամանակ, Պուտինը նշել է, որ դեմ չէ հանդիպմանը, բայց նախապես պետք է պարզել, թե ինչի մասին են խոսելու:

Ըստ Պոդոլյակի՝ ՌԴ նախագահի այս հայտարարությունն ավելի է կարևորում երկու նախագահների ուղղակի բանակցությունները՝ կողմերի դիրքորոշումները հստակեցնելու և առանց տեղեկատվության խեղաթյուրման փորձելու գտնել Դոնբասում պատերազմը դադարեցնելու միջոցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում