Ուժի կիրառումն անընդունելի է․ ԱՄՆ Պետդեպը Ալիևի՝ Ստեփանակերտ այցի մասին

Ուժի կիրառումն անընդունելի է․ ԱՄՆ Պետդեպը Ալիևի՝ Ստեփանակերտ այցի մասին

ԱՄՆ-ը վերահաստատում է, որ խորապես մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև չլուծված քաղաքական, տնտեսական, հումանիտար և անվտանգության հարցերով։

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ստեփանակերտ կատարած այցի մասին հարցին։

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու երկրների ղեկավարությանը հասնել արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները։ Ուժի կիրառումն անընդունելի է, իսկ ուղիղ երկխոսությունը՝ անհրաժեշտ, և այս ձգձգվող հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել ու աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին:

Վերջինս նշել է, որ իրենք շարունակում են աջակցել Հայաստանին՝ սերտ համակարգմամբ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում. «Մենք կարեկցում ենք տեղահանված մարդկանց՝ իմանալով, թե ինչ ապրումներ նրանք ունեն և ինչ անորոշություն են բախվում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում