Հայ խաղաղապահների հրամանատարը հայտնել է Ալմաթիում իրենց առաքելության հիմնական նպատակը

Հայ խաղաղապահների հրամանատարը հայտնել է Ալմաթիում իրենց առաքելության հիմնական նպատակը

Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանման հիմնական խնդիրներից մեկն է ահաբեկիչների կողմից տեղական ջրառի թունավորումը թույլ չտալը:

Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար մայոր Հայրապետ Մկրտչյանը:

«Հիմնական խնդիրներից մեկը «Բարեկամություն» ջրառի թունավորումը թույլ չտալն էր», - հայտնել է նա:

Մկրտչյանի խոսքով ՝ ջրառը ռազմավարական օբյեկտ է, եւ դրա վարակվելու տեսական սպառնալիք է եղել:

Հայաստանի խաղաղապահներն Ալմաթիում զբաղվում են ոչ միայն «Բարեկամություն» ջրառի պահպանությամբ, այլև ապահովում են խոշորագույն արտադրամասերից մեկի անվտանգությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում