Վելայաթին զգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ չմիջամտել Հարավային Կովկասում զարգացումներին
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է՝ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի քամահրանքի ֆոնին Թեհրանը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են։
«Գերագույն առաջնորդի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ ներկայիս սահմաններն ընդհանրապես չեն կարող փոխվել»,- ասել է Վելայաթին։
Նա նաև զգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ չմիջամտել Հարավային Կովկասում զարգացումներին:
Կարծիքներ