ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 24-ին, ժամը 02:14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման

կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան

քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «Volkswagen Golf» և «VAZ-2107»

մակնիշների ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, ավտոմեքենայում կա

արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-

փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին բախվել են «Volkswagen

Golf» (վարորդ՝ Ջ․ Ա․, ծնված 1982 թ.) և «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1977 թ.)

մակնիշների ավտոմեքենաները. գազի արտահոսք չկա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի

ուղևորներ Ա․ Պ․-ն (ծնված 1999 թ.) և Շ․ Մ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են

Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Միքայելյան վիրաբուժության

ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են

միջին ծանրության:

Փրկարարները «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել

արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը 

հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, «VAZ-

2107» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա և իրականացրել

ճանապարհի լվացման աշխատանքներ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի

ուժերով փակվել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում