ՀՀ գլխավոր դատախազությունը և ԵԽ Երևանի գրասենյակը կշարունակեն ակտիվ շփումները
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հանդիպումը։
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Բաղդասարյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարումն ստանձնելու կապակցությամբ և բարձր գնահատել քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների ոլորտում ԵԽ ցուցաբերած աջակցությունը։
«Հանդիպման շրջանակում մանրամասն քննարկվել են գրասենյակի աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ինչպես ընթացիկ ծրագրերը, այնպես էլ մշակվող գործողությունների նոր պլանում ներառվելիք բարեփոխումների նոր ուղղություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ պաշտոնական և աշխատանքային շփումները՝ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Կարծիքներ