Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ

Կառավարության որոշմամբ՝ ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»։

Համբարձում Մաթևոսյանն օրեր առաջ է ազատվել Արմավիրի մարզպետի պաշտոնից և նշանակվել ՀՀ փոխվարչապետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում