Սողանքի հետևանքով Ճապոնիայում զոհերի թիվը հասել է 15-ի

Սողանքի հետևանքով  Ճապոնիայում  զոհերի թիվը հասել է 15-ի

Առնվազն 15 մարդ է զոհվել հուլիսի 4-ին Ճապոնիայի կենտրոնական մասի Ատամի քաղաքում սողանքի հետեւանքով:

Սողանքի վայրում շարունակվում է փրկարարական գործողությունը, դեռեւս անհայտ կորած է համարվում 14 մարդ: Իշխանությունները փորձում են պարզել՝ շաբաթ հայտնաբերված մարմիններն արդյո՞ք պատկանում են նրանց: Ավելի վաղ ստացվել է տեղեկատվություն 10 զոհերի մասին: Փլուզվել է 130 տուն:

Ավելի քան 470 մարդ է հարկադրաբար տեղահանվել եւ բնակվում է հյուրանոցներում:

37 հազար բնակչություն ունեցող Ատամիում սողանքը տեղի է ունեցել հուլիսի 4-ին: Սողանքի պատճառը հորդառատ անձրեւներն էին, որոնք մի քանի օր շարունակ տեղում էին Ճապոնիայի կենտրոնական եւ արևելյան շրջաններում: Առանձին վայրերում երկու օր շարունակ տեղացել են 400-600 մմ տեղումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում