Մարուքյանը վստահ է` լինելու են արտահերթ ընտրություններ

Մարուքյանը վստահ է` լինելու են արտահերթ ընտրություններ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն: Այս մասին Մարուքյանն ասաց փետրվարի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Արտահերթ ընտրությունները կլինեն, ե՞րբ, ո՞նց...»,- ասաց Մարուքյանը, նշելով, որ իրենք մասնակցելու են այդ ընտրություններին:

Անդրադառնալով Փաշինյանի առաջարկած հուշագրին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր դիրքորոշումն այդ հարցի շուրջ չի փոխվել:

«Ես չեմ ստորագրելու ոչ մի հուշագիր, թող հրաժարական տա»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվեն, որ վարչապետի հրաժարականից հետո չեն առաջադրի վարչապետի թեկնածու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում