Մարդու իրավունքների պաշտպանն այցեր է իրականացնում Ոստիկանություն և ԱԱԾ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցեր է իրականացնում Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն՝ կապված անձանց բերման ենթարկելու և հրավիրելու դեպքերի հետ։
Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Նշվում է, որ պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։
Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքից մի քանի տասնյակ անձ է բերվել ոստիկանություն: ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը: 17 կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:
Կարծիքներ