Լոս Անջելեսում հրավառության նյութերի պայթյունից 17 մարդ է վիրավորվել

Լոս Անջելեսում հրավառության նյութերի պայթյունից 17 մարդ է վիրավորվել

Լոս Անջելեսում 17 մարդ է վիրավորվել հրավառության համար նախատեսված նյութերի պայթյունի հետևանքով: Reuters գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանությունը բռնագրավել է հրավառության՝ 2200 կգ-ից ավելի ապօրինի նյութեր: Տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել են մի քանի տներ, կայանված մեքենաներ, փշրվել են մոտակա լվացքատան ապակիները:

17 վիրավորներից 10-ը եղել են առաջին արձագանքողներ: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Մայքլ Մուրը հայտնել է, որ հրավառության նյութերը ձեռք են բերվել հուլիսի 4-ի տոնակատարությունների ժամանակ վերավաճառելու նպատակով: Նա նախազգուշացրել է, որ որքան էլ հրավառությունն անվնաս թվա, այն շատ վտանգավոր է:

Ապօրինի հրավառության նյութերի պահման համար ձերբակալվել է 27-ամյա մի տղամարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում