Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքները կքննվի վաղը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության վերաքննիչ բողոքների քննությունը կայանալու է վաղը:
«Հաշվի առնելով բազմաթիվ ԶԼՄ-ների զանգերը՝ տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում կայանալու է վաղը՝ 02.07.2020թ.՝ ժամը 12:00-ին»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Կարծիքներ