Վահագն Խաչատուրյանը ԳԱԱ-ում մասնակցել է «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողովին

Վահագն Խաչատուրյանը ԳԱԱ-ում մասնակցել է «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է եղել ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի կազմակերպած «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին:

Գիտաժողովը նվիրված էր Տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին: Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար և ընդգծել նմանօրինակ գիտաժողովների և կոնֆերանսների անցկացման կարևորությունը:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Վլադիմիր Հարությունյանի գիտական գործունեությանը, շեշտել նրա նախաձեռնողականությունն ու գիտելիքներն ու փորձը հնարավորինս պետության զարգացմանը ծառայեցնելու մեծ ցանկությունը:

«Ես շատ ափսոսում եմ, որ Վլադիմիրն այսօր մեզ հետ չէ, հաստատ մեզ լավ խորհուրդներ կտար և օգտակար կլիներ, բայց, իհարկե, միաժամանակ համոզված եմ նաև, որ այն, ինչը որ ինքը թողել է ինստիտուտում, այն ավանդույթները, որ ինքը կարողացել է ստեղծել, դրանք շարունակություն կունենան»,-շեշտել է նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում