Հայաստանի բասկետբոլի հավաքականը եզրափակիչում է

Հայաստանի բասկետբոլի հավաքականը եզրափակիչում է

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթներն Աբու Դաբիի միջազգային մրցաշարում: Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանն ուժերը չափել է «Ալ Դաֆրա» ակումբի հետ:

Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 106:99 հաշվով։ Ըստ այդմ՝ Հայատանի հավաքականը մրցաշարի եզրափակչում է:

Մեր ընտրանու կազմում առավել շատ արդյունավետ են գործել Ալբերտ Թադևոսյանը, Արտյոմ Թավակալյանը, Դանիել Կիրակոսյանը և Արայիկ Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում