Ալիևը հրաման է ստորագրել` Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները մտցնելով «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ. թուրքագետ

Ալիևը հրաման է ստորագրել` Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները մտցնելով «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ. թուրքագետ

Այսօր Ադրբեջանի նախագահի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումն` ըստ տնտեսական շրջանների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վարուժան Գեղամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նոր որոշմամբ առանձին շրջանի մեջ են մտնում Արցախի շրջանները (բացառությամբ Քաշաթաղի ու Քարվաճառի): Իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները մտցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ: Այս վերջին անունը շատ խոսուն է. կարծում եմ` կռահում եք, որ եթե կա արևելյան, ուրեմն կա նաև «արևմտյան Զանգեզուր», որի տակ մեր հարևանները (քաղաքական ու հասարակական մակարդակներում) պատկերացնում են Սյունիքը:

Սյունիքը նվաճելու ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական աշխատում եմ` գրանցելով արդյունքներ: Ու հաջողելու են, քանի Հայաստանում չձևավորվի ազգային իշխանություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում