Օրենքի պահանջը կատարելիս պարոն Ղազինյանը տատանվել է. Այդպիսի մարդու դուք կընտրեի՞ք. Վահագն Ալեքսանյանը՝ Արամ Վարդևանյանին
«Գալիս ենք, հարցեր ենք տալիս թեկնածուին իր կենսագրության հետ կապված, ձեր խմբակցությունը փորձում է թեման տանել ցանկացած այլ տեղ՝ չպատասխանելով հարցերին, պարոն Ղազինյանին չենք կտրում ու անցնում ենք առաջ»,- հանձնաժողովի երկուշաբթի օրերն այսպես նկարագրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը:
Հիշեցնելով Արթուր Ղազինյանի խոսքերը՝ ինքը տատանվում էր իր ունեցած գումարը հայտարարագրել, թե ոչ, Վահագն Ալեքսանյանը նկատեց. «Մարդը տատանվում է՝ օրենքով սահմանված իր պարտավորությունը կատարի՞, թե՞ ոչ: Դուք, որպես փորձառու փաստաբան, իրավաբան, պարոն Վարդևանյան, այդպիսի մարդու թեկնածությանը կողմ կքվեարկեի՞ք: Մանավանդ, որ իր կենսագրականում չկա նշված, թե այդ ինչ ընկերություններում նա վաստակել այդ գումարը»: Նա հավելեց, որ ինքը երկու չքնաղ դուստրերի հայր Ղազինյանի հետ ոչ մի խնդիր չունի:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում դարձյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է: Այդ պաշտոնում «Հայաստան» դաշինքը կրկին՝ արդեն 3-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Կարծիքներ